Գերմանիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ ցույցերի արգելմանը
19:47
05 Դեկտեմբեր 2020
192
Գերմանիայի Գերագույն դատարանը շաբաթ օրը հաստատել է հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ Բրեմենում նախատեսված ցույցի արգելումը:
Առաջին ատյանի դատարաններն արդեն մերժել են բողոքի ցույցի թույլտվության դիմումը, որը նշանակված էր շաբաթ օրը Բրեմենի կենտրոնում` 20 000 մարդու մասնակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Նոյեմբերին ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել` Բեռլինում հակակրոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար: