ԱՄՆ-ն Չինաստանի հետ մշակութային փոխանակման հինգ ծրագիր է փակել

19:51   05 Դեկտեմբեր 2020    175

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Չինաստանի հետ մշակութային փոխանակման հինգ ծրագրի ավարտի մասին` դրանք «փափուկ ուժի քարոզչության գործիքներ» անվանելով:

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է Չինաստան կրթական այցերի ծրագրի, ԱՄՆ-Չինաստան բարեկամության ծրագրի, ԱՄՆ-Չինաստանի միջեւ առաջնորդների փոխանակման ծրագրի, Ամերիկաչինական միջասիական փոխանակման ծրագրի եւ Հոնկոնգի կրթամշակութային ծրագրի դադարեցման մասին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրերը ստեղծվել են «Փոխադարձ կրթական եւ մշակութային փոխանակման մասին» օրենքի հովանավորությամբ, որը ստորագրել էր 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդիի կողմից եւ ուղղված էր ակադեմիական եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն արտասահմանյան երկրների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե օրենքով ֆինանսավորվող մյուս ծրագրերը փոխշահավետ են, ապա քննարկվող այս հինգ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվում եւ կառավարվում են (Չինաստանի) կառավարության կողմից` որպես «փափուկ ուժի» խթանման գործիքներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները