Տիխանովսկայան պատմել Է Վաշինգտոն այցելելու պլանների մասին

19:54   05 Դեկտեմբեր 2020    192

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Վաշինգտոն, որպեսզի ԱՄՆ գործող վարչակազմին շնորհակալություն հայտնի աջակցության համար։

«Ես հույս ունեմ, որ երդմնակալության շաբաթվա ընթացքում կմեկնեմ Վաշինգտոն, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնեմ ներկայիս վարչակազմին՝ Բելառուսի ժողովրդին օգնություն ցույց տալու համար: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ նոր վարչակազմի հետ ամուր հարաբերություններ կհաստատվեն՝ Բելառուսում ժողովրդավարության անցմանը նպաստելու համար»,- գրել է նա՝ Washington Post թերթում հրապարակված նյութում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները