Սա տեղի է ունենում երեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովում հնչած հայտարարությունից հետո, այն մասին, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը վերականգնելու են Կատարի հետ առևտրական և զբոսաշրջանային հարաբերությունները: Արաբական չորս երկրները 2017 թվականին խզել էին Կատարի հետ հարաբերությունները՝ նրան մեղադրելով իսլամական ծայրահեղական խմբավորումերին աջակցելու համար:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը գագաթնաժողովի ընթացքում ասել էր, որ չորս պետությունները պայմանավորվել են վերականգնել Կատարի հետ բոլոր կապերը, որոնք խզվել էին Դոհայում` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով: Կատարը, իր հերթին, հերքել էր այդ մեղադրանքները և նշել, որ էմբարգոն նպատակ ունի զսպել իր ինքնիշխանությունը:
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն արդեն իսկ հայտարարել են դեպի Կատար օդային, ցամաքային և ծովային անցակետերը վերաբացելու մասին:
Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյան նախորդ շաբաթ ասել է, որ չնայած առևտրի և զբոսաշրջային կապերը հնարավոր է վերսկսել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն դիվանագիտական կապերի վերականգնումը ավելի շատ ժամանակ կպահանջի, քանի որ կողմերը դեռևս վերականգնում են վստահությունը:
Ի նշան շարունակական լարվածության, կիրակի օրը, Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կատարի առափնյա պահպանությունը ձերբակալել է Բահրեյնի բոդիբիլդինգի չեմպիոն Սամի Ալ Հադադին` ձկնորսական նավարկության ժամանակ և Դոհային կոչ է արել «դադարեցնել հարձակումը բահրեյնցի ձկնորսների վրա: Բահրեյնի առափնյա պահպանության ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ նոյեմբերից ի վեր երրորդ անգամ է, ինչ բահրեյնցի ձկնորսները մուտք են գործել Կատարի ջրային տարածք:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բահրեյն