Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա. Լուսանկաներ

13:45   11 Հունվար 2021    518

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի կունենան՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, ՏԱՍՍ-ին հայտնել է՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն:

«Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել են՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստանի արտգործնախարարության և Մոսկվայում հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Այս պահին Ի.Ալիևի ավտոշարասյունը շարժվում է դեպի Կրեմլ», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը նույնպես վայրէջք է կատարել Մոսկվայում:




Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները