Պուտինը ողջագուրվել է Ալիևի և Փաշինյանի հետ. Տեսանյութ

17:16   11 Հունվար 2021    626

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ջերմորեն դիմավորել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին, որոնց հետ եռակողմ հանդիպում է անցկացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TASS-ին:

Ռուսաստանի առաջնորդն իր հյուրերին սպասում էր Կրեմլի առաջին կորպուսի ներկայացուցչական կաբինետում՝ մեծ կլոր սեղանի մոտ:

ՌԴ նախագահ Պուտինը ձեռքով բարևեց Ալիևին, ապա նրանք ողջագուրվեցին։ Ապա Պուտինը բարևեց Փաշինյանին՝ կրկին ողջագուրվելով։ Ապա ղեկավարները նստեցին օվալաձև սեղանի մոտ։ Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը գլխով արեցին իրար՝ որպես ողջույն։

Ռուսաստանի նախագահի ներածական խոսքից հետո բանակցությունները շարունակվեցին փակ դռների ետևում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները