Նրանց տեղեկություններով՝ Պոմպեոն մտադիր է Իրանին մեղադրել ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, ինչպես նաեւ դրա անդամներին ապաստան տրամադրելու մեջ:
Գործակալությունը նշում է, որ Պոմպեոն կարող է նաեւ հայտնել անցյալ տարվա օգոստոսին «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի վնասազերծման մանրամասները՝ հիմնված ԱՄՆ հետախուզության տվյալների վրա:
«The New York Times» պարբերականը նոյեմբերին, վկայակոչելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում աղբյուրներին, հայտնել էր, որ «Ալ Քաիդայի» պարագլուխներից Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, ում ԱՄՆ-ում կասկածում են Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների մոտ ահաբեկչությունների կազմակերպման մեջ, ոչնչացվել է 2020 թվականի օգոստոսին Իրանում: Պարբերականի տեղեկություններով՝ նրան ոչնչացնելու գործողությունը օգոստոսի 7-ին Թեհրանում անցկացրել են Իսրայելի հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատողները, որոնք գործել են ԱՄՆ կողմից:
Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների մոտ ահաբեկչական հարձակումները կատարվել էին 1998 թվականին: Դրանց հետեւանքով զոհվել էր 224 մարդ, որոնց թվում՝ ԱՄՆ 12 քաղաքացիներ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պոմպեո
Իրան