Այդ մասին
Hayatsk.info-ին հայտարարել է՝ Ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Միխայլովը, մեկնաբանելով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը չի հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության անխախտելիության մասին. «Հանդիպումը կազմակերպվել է Պուտինի նախաձեռնությամբ, իսկ դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման մեջ։ Նա արել է բոլոր հնարավոր և անհնար քայլերը, որպեսզի ստորագրվի համաձայնագիրը»։
Միխայլովի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ավարտվել է, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել. «Ես միշտ հակված եմ կարծիքին այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Իմաստ չունի քննարկել նրա կարգավիճակը։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը փորձում է ներկա իրավիճակը օգտագործել Մոսկվայի դեմ։ Ռուսաստանը հանդես է եկել, որպես խաղաղության երաշխիք, որը այժմ հաճախ խախտվում է հայկական կողմից»։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ փորձագետը համարում է, որ դա հայկական կողմին միայն շահավետ կլինի. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհների բացումը՝ վիթխարի ներուժ է Հայաստանի զարգացման համար։ Հնարավոր է նրանք այլևս չեն գոռա այն մասին, որ նրանց խաբել ու նեղացրել են»։
Հիշեցնենք, որ երեկ կայացել են՝ Ալիևի, Պուտինի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Հանդիպման արդյունքներով երկրների ղեկավարները հանգել են այն եզրակացության, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները պահապանվում են առանց լուրջ միջադեպերի, որից հետո ստորագրվել է Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ