Կուսակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 11-ից, երբ արդեն նախկին ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:
«Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալը, իհարկե, մարտահրավեր է մեր կուսակցության համար: Ներկայում մեզ վրա մեծ պարտականություն կա. միասին մինչև վերջ հասցնել Բիձինա Իվանիշվիլիի սկսած գործը, և իհարկե, Վրաստանը վերջնականապես կազմավորել որպես եվրոպական պետություն, ամրապնդել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցությունը և հաղթահարել աղքատությունը»,-կուսակցության քաղբյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան