«Ազերէներժի»-ն սկսել է Սուգովուշանում փոքր հիդրոէլեկտրակայանների վերանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:50   12 Հունվար 2021    277

«Ազերէներժի»-ն սկսել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում տեղակայված՝ 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ «Սուգովուշան -1» և «Սուգովուշան -2» փոքր ՀԷԿ-երում հիմնանորոգման և վերականգնման աշխատանքները, հայտնում է Hayatsk.info-ն` «Ազերներժի» -ին հղումով:

Ինչպես նշվել է, հայկական օկուպացիայի ընթացքում ապամոնտաժվել են 4.8 և 3 մեգավատ հզորությամբ փոքր էլեկտրակայանների պահեստամասերը, իսկ այն, ինչ հնարավոր չի եղել հանել, ոչնչացվել է:

«Միևնույն ժամանակ, կայանները մեծ վնաս են կրել՝ տարածքների օկուպացիայից ազատագրման ժամանակ մարտերի ընթացքում: Դրա համար էլ վերանորոգվում են՝ «Սուգովուշան -1» և «Սուգովուշան-2» փոքր ՀԷԿ-երում մեքենայական սենյակները, կառավարման կենտրոնի շենքը, էլեկտրական վահանակները, սարքավորումները, լարման և հոսանքի տրանսֆորմատորները, ինչպես նաև վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հաղորդվում է, որ աշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա ամիսներին: Աշխատանքի ավարտից հետո, էլեկտրաէներգիա կմատակարարվի նախ և առաջ հարակից շրջաններին, ներառյալ Սուգովուշան ավանին, Թալիշ գյուղին, այնուհետև բաշխիչ ցանցի նորաստեղծ էլեկտրահաղորդման գծերով այլ ուղղություններ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սուգովուշան  


Վերնագիրի այլ պիտակները