Hayatsk.info-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում՝ մեր կարծիքով առավել հետաքրքիր հատվածները՝ «Կոմերսանտ»-ի հոդվածից:
«...Չորս ժամ տևած փակ բանակցություններից հետո, նրանց երեք մասնակիցները դուրս են եկել խոսափողերի մոտ: Եվ դա հետաքրքիր էր: Չէ, որ, «Կոմերսանտի» տեղեկությունների համաձայն, հայկական կողմը՝ բանակցությունների մեկնարկից առաջ, կտրականապես հրաժարվել է ցանկացած հայտարարությունից և որևէ փաստաթուղթ ստորագրելուց: Եվ հիմա փաստաթուղթը, ինչպես պարզվեց, կստորագրվի:
Իլհամ Ալիևի ելույթը խաղաղասիրական էր: Այն կարող է պարունակել բազմիմաստ ակնարկներ, ներառյալ վիրավորական հայկական ինքնասիրության համար և նույն բնույթի անհամաձայնություններ, բայց համարեք, որ դրանք չկային:
Եվ միայն մեկ անգամ Իլհամ Ալիևը չկարողացավ իրեն պահել.
- Այս ամենը վստահություն է ներշնչում, որ, ինչպես մի անգամ ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում ...
Այս խոսքերի վրա Նիկոլ Փաշինյանը նույնիսկ շրջվեց ու իջեցրեց աչքերը: Նրան դուր չեկավ այս գաղափարը: Նա չէր համարում, որ այս ամենն այժմ անցյալում է, այդ թվում նաև ինքը:
Եվ Հայաստանի վարչապետը, խոսել սկսելուց առաջ, խորը և ծանր շունչ քաշեց»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կոմերսանտ