«Թուրքիան 44 օրվա ընթացքում արեց այն, ինչ Մինսկի խումբը չկարողացավ անել 30 տարվա ընթացքում». Էրդողան

16:16   12 Հունվար 2021    934

Չնայած Ղարաբաղի հարցի 30 տարվա հետաձգմանը, տարածաշրջանում վերականգնվել է արդարությունն ու կայունությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Hayatsk.info-ն: Նա ասել է, որ Թուրքիան 44 օրվա ընթացքում արեց այն, ինչ Մինսկի խումբը չէր կարողացել անել 30 տարվա ընթացքում:

«Թուրքիան օգնեց իրենց հողերից վտարված մեր ադրբեջանցի եղբայրներին ՝ վերադարձնելու իրենց հողերը: Մեր աջակցությամբ 44 օրվա ընթացքում արեցինք այն, ինչը նրանց (Մինսկի խմբի խմբ.) չհաջողվեց անել 30 տարվա ընթացքում», - հավելեց Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները