«Իրավիճակը շատ ծայրահեղ է, եւ պատվաստումները կսկսվեն փետրվարից ոչ շուտ»,- ասել է առողջապահության նախարար Ֆուզի Մեհդին, հաղորդում է AP-ն:
Երկուշաբթի օրը Թունիսը հաղորդել է նոր օրական ռեկորդի՝ 3074 հաստատված դեպքերի մասին, եւ հայտարարել, որ պետական հիվանդանոցների մեծ մասում վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նախագահ Կայս Սայեդը կոչ է արել մասնակի մեկուսացում մտցնել այն շրջաններում, որտեղ արագ վարակում է դիտարկվում:
Թունիսը արգելել է ուղեւորությունները երկրի շրջանների միջեւ եւ հոկտեմբերին երկարացրել է գիշերային պարետային ժամը՝ փորձելով զսպել համավարակը:
Նոր պարետային ժամը 16:00-ից առավոտյան 06:00-ն է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թունիս