Viber-ում նշել են WhatsApp-ի օգտագործման նոր պայմանների վտանգը

08:20   13 Հունվար 2021    192

Viber մեսենջերի ղեկավարությունը քննադատել է WhatsApp-ի օգտագործման նոր պայմանները:

Հանրաճանաչ ծառայության մրցակիցները դրանք օգտագործողների տվյալների գաղտնիության համար սպառնալիք են անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության վերջին թարմացումը պարզապես ծաղր է «գաղտնիություն» բառի հանդեպ: Այն ոչ միայն ցույց է տալիս, որ WhatsApp-ի համար օգտագործողի գաղտնիությունը կարեւոր չէ, այլ նաեւ օգտագործողի տվյալների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նոր ռեկորդ է սահմանել»,- ասել է Rakuten Viber-ի գործադիր տնօրեն Ջամել Ագաուան եւ հորդորել օգտվողներին անցնել Viber-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WhatsApp-ի քաղաքականության հունվարյան թարմացումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել համացանցում: Այժմ «կանաչ» մեսենջերի օգտվողները ստիպված կլինեն իրենց հեռախոսահամարը տրամադրել Facebook-ին, հակառակ դեպքում նրանք չեն կարողանա օգտվել ծառայությունից: Այս տվյալները Facebook-ը կարող է օգտագործել գովազդի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Viber  


Վերնագիրի այլ պիտակները