Շվեդական նամականիշների վրա Գրետա Թունբերգը պատկերված կլինի

08:41   13 Հունվար 2021    174

18-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի պատկերը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշների վրա, հայտնում է Postnord փոստային ընկերությունը:

«Նամականիշների մոտիվները պետք է արտացոլեն մեր ժամանակը, որում բնապահպանական խնդիրը արդիական է արդեն շատ տարիներ, այդ թվում՝ Գրետա Թունբերգի ուժեղ ձայնի շնորհիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նամականիշի նկարն արել է Հեննինգ Թրոլբեկը: Դրանում Գրետան դեղին անձրեւանոցով կանգնած է ժայռի վրա՝ գույնզգույն ամպերով կապույտ երկնքի ֆոնին, եւ նայում է ծիծեռնակներին:

Բացի Գրետայի պատկերից, նոր նամականիշներում օգտագործվել են նաեւ շվեդական բնության բուսական եւ կենդանական աշխարհի մոտիվներ: Երեք նամականիշներում նշված կլինի երկրի արեւմտյան ափին գտնվող Գյոտեբորգ քաղաքը, որն այս տարի դառնում է 400 տարեկան: Նամականիշները վաճառքի կհանվեն 2021թ․ հունվարի 14-ին, եւ դրանց գինը կկազմի 12 կրոն (1,4 դոլար)՝ մեկ հատի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները