«Խոսքի ազատությունը հարձակման է ենթարկվում, ինչպես երբեք: 25-րդ ուղղումն ինձ համար որեւէ վտանգ չի ներկայացնում, բայց այն կվերադառնա Ջո Բայդենին եւ կհետապնդի նրան ու նրա վարչակազմին: Ինչպես ասում են, զգույշ եղեք՝ ձեր ցանկությունների հետ կապված»,- ասել է Թրամփը ասուլիսում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Իմպիչմենթի կեղծումը մեր երկրի պատմության մեջ ամենամեծ եւ ամենաարսափելի վհուկների որսի շարունակությունն է եւ սարսափելի զայրույթ, պառակտում ու ցավ է առաջացնում, ինչը շատ վտանգավոր է Միացյալ Նահանգների համար, հատկապես այս շատ զգայուն պահին»,- շարունակել է Թրամփը:
Նա նշել է, որ ազգին պետք է «բուժել», եւ դատապարտել է իրավապահ մարմինների վրա հարձակումները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ