Ավելի վաղ օգտվողները բողոքել էին, որ չեն կարող մուտք գործել Facebook եւ WhatsApp: «Ուգանդայի հաղորդակցության հանձնաժողովը սույնով ձեզ ուղղորդում է անհապաղ դադարեցնել սոցիալական ցանցերի բոլոր հարթակների եւ առցանց հաղորդագրությունների փոխանակման հավելվածների հասանելիությունն ու օգտագործումը»,- ասվում է ինտերնետ ծառայություններ մատուցողների հանձնաժողովի գործադիր տնօրենի նամակում:
Հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Բբոսան եւ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օֆվոնո Օպոնդոն չեն պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքներին: Տեղեկատվության նախարարի օգնական Ջուդիթ Նաբակուբան ասել է, որ այս պահին ինքը չի կարող մեկնաբանել:
Ուգանդայի հեռահաղորդակցման հատվածի աղբյուրը հայտնել է, թե կառավարությունը հեռահաղորդակցական ընկերությունների ղեկավարներին հասկացրել է, որ սոցիալական մեդիայի արգելքը պատասխան է Facebook-ի կողմից կառավարամետ որոշ հաշիվների արգելափակմանը:
Նախօրեին սոցիալական ցանցերի ամերիկյան հսկան հայտարարել էր, որ արգելափակել է երկրի տեղեկատվության նախարարության հետ կապված մի շարք հաշիվներ՝ ընտրություններին նախաշեմին հրապարակման համար կեղծ եւ կրկնօրինակ հաշիվներ օգտագործելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ուգանդա