Signal-ը եւ Telegram-ը կտրուկ առաջ են անցել այն բանից հետո, երբ WhatsApp-ը փոխել է իր գաղտնիության քաղաքականությունը

09:24   13 Հունվար 2021    167

Signal եւ Telegram հաղորդագրությունների հավելվածների ներբեռնումը կտրուկ աճել է, քանի որ օգտվողները WhatsApp-ին այլընտրանք են փնտրում` ծառայության գաղտնիության քաղաքականության փոփոխությունների հետ կապված մտավախությունների պատճառով:

Sensor Tower-ի տվյալներով՝ հունվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում Signal-ն ամբողջ աշխարհում ներբեռնել է մոտ 7,5 միլիոն սարք՝ Apple App Store-ի եւ Google Play-ի միջոցով: Սա 43 անգամ ավելին է, քան նախորդ շաբաթվա ընթացքում: Սա հավելվածի պատմության մեջ շաբաթական կամ նույնիսկ ամսական ներբեռնումների առավելագույն քանակն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միաժամանակ, Apptopia-ի տվյալներով, Telegram-ը չորեքշաբթիից մինչեւ կիրակի ամբողջ աշխարհում ներբեռնվել է 5,6 միլիոն անգամ:

Signal-ը հաստատել է, որ օգտագործում է «ժամանակակից միջանցիկ կոդավորում», որը թույլ չի տալիս հաղորդագրությունները կարդալ նրանց, ովքեր նախատեսված հասցեատեր չեն:

Այս երկու հավելվածների ներբեռնումների կտրուկ աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ WhatsApp-ը հունվարի 4-ին փոխել է գաղտնիության իր քաղաքականությունը: 2016 թվականից WhatsApp-ը որոշակի տվյալներ է կիսում Facebook-ի հետ: Բայց նախկինում օգտվողները հնարավորություն ունեին հրաժարվել դրանից: Սակայն փետրվարի 8-ից հավելվածը օգտվողներին կառաջարկի ընդունել նոր պայմանները՝ WhatsApp-ի օգտագործումը շարունակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները