Կանադան Մեծ Բրիտանիայի հետևից արգելքներ է սահմանում Չինաստանի հետ բիզնես վարելու հարցում

09:31   13 Հունվար 2021    185

Կանադայի իշխանություններն արգելքներ են սահմանում Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ բիզնես վարելու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին, նման որոշում է կայացվել Չինաստանի իշխանությունների կողմից ույղուրների իրավունքների խախտման պատճառով:

«Կանադան շատ մտահոգ է զանգվածային կամայական ձերբակալությունների և երկրի իշխանությունների կողմից ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կոշտ վերաբերմունքի պատճառով: Ոչ ոք չպետք է դաժան վերաբերմունքի ենթարկվի կրոնի կամ էթնիկ պատկանելության պատճառով»,- ասել է կանադացի նախարարը՝ հավելելով, որ Օտտավան արգելքներ է սահմանում Լոնդոնի հետ համակարգմամբ, որը նույնպես հայտնել էր սահմանափակումներ կիրառելու մասին:

Նշվում է, որ ընդունվող սահմանափակումները կոչված են զերծ պահելու կանադական ընկերություններին, կառավարական կամ մասնավոր կազմակերպություններին կանխամտածված կամ ակամա շահույթ հետապնդելուց: Նրանց, մասնավորապես, կարգելվի ներկրել ապրանքներ, որոնց արտադրության ժամանակ կիրառվել է ույղուրների աշխատուժը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները