Ինտերպոլը Բեյրութում 190 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի գործով երկու ռուսաստանցու նկատմամբ հետախուզում է հայտարարել

09:39   13 Հունվար 2021    170

Ինտերպոլը Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ կապված Բեյրութում 2020-ի օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետ, որի հետևանքով 10 մարդ էր զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Meduza-ն:

Խոսքը պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ տեղափոխած նավի տիրոջ՝ ռուս գործարար Իգոր Գրեչուշկինի և նավինավապետի՝ Բորիս Պրոկոշևի մասին է: Նրանց հետ միասին հետախուզում է հայտարարվել նաև պորտուգալացի Խորխե Մորեյրայի նկատմամբ, որը այդ նյութը գնել էր Վրաստանի գործարաններից մեկում:

Նշվում է, որ Ինտերպոլի կողմից հետախուզում է հայտարարվել Լիբանանի գլխավոր դատախազության հարցմամբ: Ռուսաստանցիներին և պորտուգալացուն տրվել է այսպես կոչված «կարմիր ծանուցում»: Այն պակաս առաջնային է, քան ձերբակալման միջազգային օրդերը: Ինտերպոլի անդամ-երկրները պարտավորված չեն զբաղվել այդ անձանց որոնմամբ, սակայն, վերջիններիս գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքում անհրաժեշտ կլինի ձերբակալել նրանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինտերպոլ  


Վերնագիրի այլ պիտակները