ԴԱԻՇ ահաբեկիչը մտադրություն է ունեցել սպանել Աֆղանստանում ԱՄՆ դեսպանին

11:15   13 Հունվար 2021    231

ԴԱԻՇ ահաբեկիչ է ձերբակալվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Pajhwok» լրատվական գործակալությունը։

Գրոհայինը, որի անունը Աբդուլ Վահիդ է, մտադրություն է ունեցել սպանել Աֆղանստանում ԱՄՆ դեսպանին։ Գրոհայինի հետ ձերբակալվել են նաեւ նրա երեք զինակիցները։

Նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել Նանգարհար նահանգում։ Վահիդը նաեւ նախապատրաստել է աֆղանական կառավարության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները