Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է «Neue ruhr zeitung»-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ջեք Մայի անհետացումը պետք է լուրջ տագնապի առիթ լինի, թեև Բերը նշել է, որ հստակ հանգամանքերի մասին կարելի է միայն ենթադրել։ Սա առաջին անգամը չէ, երբ Պեկինը ցույց է տալիս իր երկրին և միջազգային հանրությանը, թե ով է տանտերը, երբ ինչ-որ մեկը քննադատում է չինական իշխանություններին, նշել է նա։
Ընդհանուր առմամբ Բերը դժգոհ է Չինաստանի հանդեպ ԵՄ քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ Բրյուսելի և Պեկինի միջև ներդրումային համագործակցության մասին համաձայնագրի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը չի պարունակում մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ ձևակերպումներ։ ԵՄ-ի նման վարքը, ինչպես ընդգծել է Բերը, երկակի չափանիշների դրսևորում է։
Չինացի միլիարդատերը վերջին անգամ հանրությանը երևացել է հոկտեմբերի 31-ին՝ մասնակցելով Alibaba-ի միջոցառմանը։ Սակայն դրանից հետո նույնիսկ բաց է թողել Africa’s Business Heroes սեփական ռեալիթի շոուի եզրափակիչը, որտեղ պետք է հանդես գար գլխավոր ժյուրիի դերով։
Նրա անհետացման մասին չինական սոցցանցերում լուրեր են տարածվել հունվարի 10-ին։ Ըստ շշուկների՝ Ման անհետացել է այն բանից հետո, երբ քննադատել է Չինաստանի ֆինանսական կարգավորիչ մարմինների գործունեությունն ու դեմ հանդես եկել տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Չինաստանի որդեգրած կուրսին։ Տեղեկություններ կան, որ կարգավորիչ մարմինները հակամենաշնորհային հետաքննություն էին սկսել Alibaba Group-ի դեմ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Alibaba