Նա նման դիրքորոշում է արտահայտել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Փենսի խոսքով՝ նման գործողությունները չեն համապատասխանում ո՛չ երկրի շահերին, ո՛չ էլ Սահմանադրությանը։ Նա նաև հիշեցրել է, որ Թրամփի նախագահական ժամկետին 7 օր է մնացել։
«Համաձայն Սահմանադրության՝ 25-րդ ուղղումը չի հանդիսանում պատժի և ուզուրպացիայի միջոց, այդ կերպ 25-րդ ուղղման գործարկումը կստեղծի սարսափելի նախադեպ»,-նշել է փոխնախագահը։
Նա կոչ է արել Կոնգրեսին խուսափել գործողություններից, որոնք կարող են էլ ավելի պառակտել հասարակությունն ու հանգեցնել առճակատման սրացման։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Փենս