Պանդեմիան զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտը կրճատել է 82 տոկոսով

10:19   13 Հունվար 2021    182

Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում օտարերկրացի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար:

Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում լոքդաունի հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ:

Նշված ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 մլն 608 հազար 656-ով կամ 82 տոկոսով, այսինքն` Վրաստանը նախորդ տարի ընդունել է մոտավորապես այնքան զբոսաշրջիկ, որքան 2010 թվականին:

2020-ին առավել շատ Վրաստան են այցելել հետևյալ երկրներից՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան (նվազումը կազմել է 80․9 տոկոս), ապա նաև՝ Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել ու Իրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները