Նիդեռլանդներում կարանտինը երկարացրել են

10:24   13 Հունվար 2021    249

Նիդեռլանդները կարանտինը երկարացրել են մինչև փետրվարի 9-ը, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Reuters»-ը։

«Մենք ստիպված էինք որոշում ընդունել լոքդաունը երեք շաբաթով երկարաձգելու մասին ՝ մինչև փետրվարի 9-ը», – ասել է Ռյուտեն:

Ենթադրվում էր, որ այն կգործի մինչև հունվարի 19-ը։ Երկրում փակ են բոլոր խանութները ՝ բացառությամբ մթերային խանութների։ Չեն գործում նաև սրճարաններ, թանգարաններ, թատրոններ, սաունաներ, Ֆիտնես կենտրոններ և գեղեցկության սրահներ։

Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվել է 878 263 մարդ, մահացել է 12 411 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդ  


Վերնագիրի այլ պիտակները