Իլհամ Ալիևը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

19:33   12 Հունվար 2021    335

Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Էլբասը, «Նուր Օտան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Hayatsk.info-ն:

«Ադրբեջանին և Ղազախստանին կապում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները, որոնք բխում են մեր ընդհանուր բարոյական արժեքները կիսող ժողովուրդների կամքից: Կարծում եմ, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև այդ լավ ավանդույթների վրա հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել»-. Ասվում է շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Նազարբաև  


Վերնագիրի այլ պիտակները