Քաթարը և Եգիպտոսը կբանակցեն համագործակցության վերականգնման շուրջ

10:53   13 Հունվար 2021    207

Քաթարի և Եգիպտոսի դիվանագետները և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները շուտով բանակցություններ կվարեն Կահիրեում՝ համագործակցությունը վերսկսելու և Քաթարի նախագծերի շինարարությունն ավարտելու վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին աղբյուրները պատմել են «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը:

«Քաթարից Եգիպտոս ուղիղ թռիչքների վերսկսումը երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման առաջին քայլն է, որին շուտով կհաջորդեն մի շարք համակարգող հանդիպումներ դիվանագետների և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների միջև՝ համագործակցությունը վերսկսելու համար», – նշել են աղբյուրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաթար   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները