Հակամարտությունն ավարտվել է, հայերը պետք է ապրեն ոչ թե երազանքներով, այլ իրականություններով

11:29   13 Հունվար 2021    541

Մոսկովյան հանդիպումը Ադրբեջանի հերթական հաղթանակն է։ Չորս կետերից բաղկացած և հանդիպման արդյունքով ստորագրված հայտարարությունը ամրապնդում է կողմերի՝ 2020 թվականի նոյենբերի 10-ի համաձայնագիրը կատարելուն հավատարմությունը։ Այսպիսով, հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարության էյությունը հիմնականում ուղղված է՝ նախկինում ստորագրված հայտարարության 9-րդ կետի կատարման մեխանիզմի մշակմանը և արագ իրագործմանը, ինչը լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին։

Այդ մասին Hayatsk.info-ին հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Աֆեթ Հասանովան։

Նրա խոսքով, նման հանդիպման անցկացումը անխուսափելի էր, որովհետև հարկավոր էր ստեղծել նոր մեխանիզմներ նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի կատարումը շարունակելու, մի շարք հարցերը պարզաբանելու համար, ինչը ծայրահեղ կարևոր էր Ադրբեջանի համար։

Պատգամավորը ընդգծել է, որ ևս մեկ կարևոր պահը կայանում է նրանում, որ հայտարարությունում կարգավիճակի հարցի մասին ոչ մի խոսք չկա, ինչպես և պնդել է Ադրբեջանը. «Հիմնական ուշադրությունը հատկացվում է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Հայտարարությունում արտացոլված են՝ Ադրբեջանի նախագահի կողմից մինչև ներկա ժամանակ արտահայտված կարծիքները»։

Աֆեթ Հասանովան նշել է, որ Փաշինյանի Մոսկվայում արտահայտած խոսքերը հաշվարկված են Հայաստանի ներքին լսարանի համար։

«Ինչ վերաբերում է «կարգավիճակի» մասին Փաշինյանի խոսքերին և նրան, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել՝ կարելի է գնահատել, որպես ուղերձ Հայաստանի ներքին լսարանի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ հայ հասարակությունը, այդ թվում նաև հոգևորականները և գործարարները կտրուկ բողոք են հայտնել Փաշինյանի Մոսկվա այցի դեմ, ընդդիմությունը նույնիսկ փակել էր ճանապարհները և նրան չէին թողնում օդանավակայան, իսկ ռադիկալները (դաշնակները և մյուսները) պահանջում էին նրան երկիր չթողնել, եթե նա ստորագրի «հակահայկական փաստաթուղթ»։

Բնական է, նման լարված իրավիճակում Փաշինյանը պետք է հասարակությանը հղեր ազդանշան, որպեսզի հանգստացներ բողոքները։ Այդ կապակցությամբ ակնկալվում էր, որ նա՝ «հակամարտությունը դեռ չի ավարտվել, անհրաժեշտ է կարգավիճակ» ոգով հայտարարություն կանի։ Սակայն, իրականում ոչ մի փաստաթղթում կարգավիճակի մասին ոչ մի բան չի ասվում, գլխավորը՝ համատեղ հայտարարությունն է, որտեղ արտացոլվել է այն, ինչ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Հայերը պետք է ապրեն իրականություններով, այլ ոչ թե անուրջներով, և համաձայնվեն նրա հետ, որ հակամարտությունը սպառված է, հրաժարվեն իրենց պահանջներից։ Նրանք պետք է հասկանան, որ ճիշտ չեն, միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմն է, որը ապահովել է միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչված իր տարածքային ամբողջականությունը։ Նախ և առաջ հայերը պետք է ըմբռնեն երկրում խորը ճգնաժամը և հասկանան, որ հատկապես ագրեսորական քաղաքականությունն է նրանց հասցրել նման վիճակի։ Գրեթե 30 տարիների ընթացքում ադրբեջանական տարածքների օկուպացիան Հայաստանին ոչ մի լավ բան չբերեց, այլ ընդհակառակը՝ նրան քաշեց անդունդի մեջ։ Հակամարտությունը սպառված է, Ադրբեջանի հաղթական բանակը ազատագրել է մեր հողերը և արդեն ոչ մեկին թույլ չենք տա զավթել դրանք։

Լավ կլիներ, եթե Հայաստանը հրաժարվեր ռևանշիզմից, ձգտեր օգտվել տարածաշրջանում նոր իրավիճակից, հակառակը այդ երկրին ոչ մի լավ բան չի խոստանում»,- հավելել է Աֆեթ Հասանովան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆեթ-Հասանովա  


Վերնագիրի այլ պիտակները