«EIA»-ն բարձրացրել է Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումը

11:54   13 Հունվար 2021    684

ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից էներգետիկայի տեղեկատվական գործակալությունը (EIA)) փոխել է՝ 2020 թվականին Ադրբեջանում նավթի և այլ հեղուկ ածխաջրածինների արդյունահանման կանխատեսումը:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «EIA»-ին, անցյալ տարի Ադրբեջանում նավթի և այլ հեղուկ ածխաջրածինների միջին օրական արդյունահանումը կազմել է 710 հազար բարել, ինչը 10 հազար բարելով գերազանցում է նախորդ կանխատեսումը:

Սրա հետ մեկտեղ, «EIA»-ն բարձրացրել է 2021 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումը: Այս տարի Ադրբեջանում նավթի և այլ հեղուկ ածխաջրածինների օրական արդյունահանումը կկազմի 730 000 բարել (դեկտեմբեր ամսվա կանխատեսման համաձայն, այդ ցուցանիշը պետք է կազմեր 720 000 բարել):

Hayatsk.info

Հեշթեգներ: EIA  


Վերնագիրի այլ պիտակները