ԱՄՆ-ում վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ կին է մահապատժի ենթարկվել

12:44   13 Հունվար 2021    330

ԱՄՆ իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ նկատմամբ մահապատժի դատավճիռ են իրականացրել։



Դատապարտված Լիզա Մոնտգոմերիին մեղավոր են ճանաչել 2004 թվականին հղի կնոջ առանձնակի դաժան սպանության մեջ:

Նախատեսված էր, որ դատավճիռը պետք է ի կատար ածվեր դեկտեմբերի 8-ին, Ինդիանա նահանգում: Այնուհետև դատարանի որոշմամբ կատարումը հետաձգվել է մինչև հունվարի 12-ը: Ինդիանայի դատարանը հունվարի 11-ին հետաձգել էր Մոնտգոմերիի մահապատժի իրականացումը նրա մոտ հոգեկան վիճակի հետ կապված խնդիրների պատճառով: Այնուամենայնիվ, ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է որոշումը հունվարի 12-ի ուշ երեկոյան՝ թույլ տալով իրականացնել մահվան դատավճիռը:

Հրապարակման համաձայն՝ Մոնտգոմերիի մահապատիժն իրականացվել է մահացու ներարկումով, Ինդիանայի բանտում: Կնոջ մահվան մասին հայտարարվել է հունվարի 13-ին՝ տեղական ժամանակով 1.31-ին:

Մոնտգոմերիի փաստաբան Քելի Հենրին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը ՝ մահապատժի ենթարկելով իր պաշտապանյալին, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները