Լիսաբոնը ճանաչվել է 2021 թվականի Եվրոպայի սպորտային մայրաքաղաք

12:48   13 Հունվար 2021    328

2021 թվականին Եվրոպայի մարզական մայրաքաղաք է ճանաչվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է «EuroPulse»- ը:

Լիսաբոնում հիմնականում շեշտը կդրվի փողոցային սպորտաձևերի վրա՝ չնայած այդ դեպքում պետք է պահպանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների պարտադիր կրումը:

Այս տիտղոսը 2001 թվականից Եվրոպական մարզական մայրաքաղաքների և քաղաքների ֆեդերացիայի կողմից շնորհվում է ավելի քան 500 հազար բնակիչ ունեցող քաղաքներին: Նման կարգավիճակ ստացողը ստանում է Եվրոպական ֆեդերացիայի աջակցությունը՝ մարզական միջոցառումների անցկացման և առողջ ապրելակերպի զարգացման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիսաբոն  


Վերնագիրի այլ պիտակները