Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ինչպես նախագահը, այնպես էլ առաջին տիկինը պահպանելու են նախազգուշական կարանտին՝ գործող սանիտարական նորմերին համապատասխան եւ հեռավար են աշխատելու»,- նշված է հայտարարության մեջ:
Hayatsk.info
Մամուլի ծառայության տեղեկություններով՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է Պինյերայի «տանը աշխատող մարդու մոտ»: «Նախագահ Պինյերայի եւ առաջին տիկնոջ մոտ ախտանիշներ չկան: Երկուշաբթի 22:00-ին կատարված ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Pagina12 պարբերականի տեղեկություններով՝ Պինյերայի կարանտինի պատճառով Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը չեղյալ է հայտարարել իր առաջին պաշտոնական այցը Չիլի, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ:
Հեշթեգներ:
Չիլի