«Մեղադրանքների մի մասը գտնվում է ծանր հոդվածների տակ, որոնց դեպքում պատիժը մինչև 20 տարի ազատազրկումն է», - ասել է դաշնային դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Շերվինը նշել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն և դատախազությունը աշխատում են ամբողջ երկրում՝ փնտրելով ծանր հանցագործություններ կատարած անձանց, որոնց միջև կարող է նաև գաղտնի համաձայնություն լինել:
«Իրավապահները կենտրոնացած են նաև զենքի կիրառման հետ կապված գործերի ուղղությամբ: Շերվինը խոստացել է, որ պայթուցիկներ տեղադրած անձինք հայտնաբերվելու են:
«Եթե դուք մուտք եք գործել Կապիտոլիումի տարածք, կամ տեղադրել եք պայթուցիկ սարք, ձեզ հայտնաբերելու են», - ասել է նա:
Շերվինը նշել է, որ արդեն իսկ եղել են դատական լսումներ հարձակման մասնակիցների դեմ գործերով:
«Սա միայն սկիզբն է», - խոստացել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ