Այս մասին նախօրեին Փհենյանում Կորեայի աշխատանքային կուսակցության 8-րդ համագումարի փակման եզրափակիչ ելույթում հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Շարունակելով ամրապնդել մեր միջուկային զսպման ուժերը՝ մենք պետք է ամեն ինչ անենք հզորագույն զինված ուժեր ստեղծելու համար։ Անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի դիմակայության»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի «սկզբունքային թշնամին» է:
Նա նաև կոչ է արել «մոլեգին պայքար» մղել երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանի իրականացման համար, որն ընդունվել է համագումարի ընթացքում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ