YouTube-ն առնվազն մեկ շաբաթով կսառեցնի Թրամփի հաշիվը

13:46   13 Հունվար 2021    185

YouTube ծառայությունը կսառեցնի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը առնվազն մեկ շաբաթով:

Նա նաև մանրամասնել է, որ սառեցման ժամկետը կարող է երկարացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ վերջերս Թրամփի ալիքում տեղադրված տեսանյութը «բռնություն է հրահրել» և հեռացվել:

Հաշիվը սառեցնելու որոշումը մեկ շաբաթ անց կրկին կվերանայվի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Twitter-ն ու Facebook-ը հայտարարել էին Թրամփի հաշիվների՝ անորոշ ժամկետով սառեցման մասին՝ nնրան մեղադրելով բռնություն հրահրելու համար: Մյուս, ավելի քիչ հայտնի սոցիալական ցանցերը հետևել են այդ օրինակին: Երեքշաբթի Թրամփը հայտարարել է ազատ խոսքի դեմ աննախադեպ հարձակման մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները