ԱՄՆ կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրամփին իշխանությունից հեռացնել

14:03   13 Հունվար 2021    172

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի աջակցել է բանաձեւին, որով փոխնախագահ Մայքլ Փենսին կոչ է արվում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնել՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ փոփոխությունից:

Նիստի հեռարձակումը կատարվել է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում:

Նախաձեռնությանն աջակցել է 223 կոնգրեսական (նրանց թվում միայն մեկ հանրապետական է եղել), դեմ է հանդես եկել 205 հանրապետական:

Օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիա նահանգից դենոկրատ) այս բանաձեւի հավանություն ստանալուց հետո Փենսին բազմիցս կոչ է արել արձագանքել 24 ժամում: Սակայն փոխնախագահը իր մերժման մասին հայտարարել է նախաձեռնության քվեարկությունը սկսելուց կարճ ժամանակ առաջ:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանաձեւերը, որոնք Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում առանձին են ընդունվում, իրավական ուժ չունեն եւ կրում են խորհրդատվական բնույթ: Օրենսդիրներն այս կերպ արտահայտում են այս կամ այն հարցում իրենց դիրքորոշումը, իսկ իշխանության գործադիր թեւը իրավասու է անտեսելու նման կարգի փաստաթղթերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները