Քուվեյթի նոր կառավարությունը նշանակումից մեկ ամիս անց հրաժարական է տվել

14:14   13 Հունվար 2021    193

Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Խալեդ Աս Սաբահը չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով կառավարության կազմի նշանակումից մեկ ամիս անց, էմիրին խնդրանք է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «KUNA» քուվեյթական լրատվական գործակալությանը:

«Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան փոխանցել է հրաժարականի մասին կառավարության խնդրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը հրաժարական է տվել երեքշաբթի նախարարներից հրաժարականի խնդրանք ստանալուց հետո: Նրանք որոշել են հրաժարական տալ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված խորհրդարանի պատգամավորները վարչապետից պահանջել էին մասնակցել հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանի նիստին և պատասխանել օրենսդրական խորհրդի հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին իրենց մեղադրանքներին: Հանդիպումը տեղի չի ունեցել կառավարության կողմից մասնակցության պահանջը մերժելու պատճառով:

Պատգամավորները մեղադրում են կառավարությանը խորհրդարանի վրա ճնշում գործադրելու համար այն պատճառով, որ իրենք աջակցում են Քուվեյթի խորհրդարանի նախկին խոսնակ Մազրուկ ալ-Հանիմի թեկնածությանը մեկ անգամ ևս խոսնակի պաշտոնում ընտրվելու համար և օրենսդիր խորհրդի հանձնաժողովների ձևավորմանը միջամտելու համար: Նրանք նաև գործադիր իշխանությանը մեղադրում են կառավարության աշխատանքային ծրագիրը խորհրդարան ներկայացնելու ձգձգման համար, որը պետք է ներկայացվի նախարարների կաբինետի ձևավորումից անմիջապես հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները