Մայքլ Փենսն հրաժարվել է Թրամփին հեռացնել իշխանությունից

14:27   13 Հունվար 2021    208

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հրաժարվել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին հեռացնել իշխանությունից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Փենսը նամակ է ուղարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին։ Նշենք, որ ավելի վաղ Փենսին կոչ էին արել օգտվել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումից եւ Թրամփին հեռացնել իշխանությունից։ «Ես չեմ կարծում, որ իրադարձությունների նման զարգացման սցենարը համապատասխանում է մեր երկրի շահերին, կամ համապատասխանում է մեր Սահմանադրությանը»,- ասված է Փենսի նամակում։

Փենսը հայտարարել է, որ նախագահական ժամկետի լրանալուն մնացել է ութ օր եւ իմփիչմենտի համար դա հարմար ժամանակը չէ։ Եթե նման պարագայում Սահմանադրության 25-րդ ուղղումը կիրառվի, ապա վատ նախադեպի հիմքը կդրվի։ Փենսը նաեւ կոչ է արել Կոնգրեսին խուսափել այնպիսի քայլերից, որոնք ավելի կպառակտեն հասարակությունը եւ կխորացնեն առճակատումը։ Նա նաեւ հայտարարել է, որ մասնակցելու է իշխանության խաղաղ հանձնմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մայքլ-Փենս  


Վերնագիրի այլ պիտակները