«Թրամփի պաշտոնավարումը, որն ավարտվեց խայտառակությամբ ու անպատվությամբ, ցույց է տալիս, որ ծաղրը, ռասիզմն ու անօրինականությունը երջանիկ ավարտ չեն կարող ունենալ»,- հայտարարել է նա։
Ռոհանիի խոսքով՝ «Թրամփի վերջաբանը նման է Ռեզա շահ Փահլավիի ռեժիմի տապալմանը»։
«Այս վարձկանի փախուստը դարձել է Իրանում բռնապետության և օտարերկրյա գաղութացման սկանդալի ավարտի խորհրդանիշը, և այսօր մենք ականատես ենք լինում Միացյալ Նահանգներում ևս մեկ բռնապետի անկմանը»,- հավելել է նա։
Իրանի նախագահը նշել է, որ Թրամփի նախագահության նման վերջաբանը «Իրանի՝ մեծ ազգի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության հետևանքն է»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռոհանի