Նավալնին Ռուսաստան է վերադառնում

15:33   13 Հունվար 2021    195

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին:

Նրա խոսքով՝ ինքն ավարտել է վերականգնողական կուրսը և հունվարի 17-ին արդեն Մոսկվայում կլինի։

«Վերադառնալու կամ չվերադանալու խնդիր երբեք չի եղել։ Միանգամայն պարզ պատճառով՝ ես ինքս չեմ լքել Ռուսաստանը։ Ես Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել միայն այն պատճառով, որ ինձ փորձում էին սպանել»,- Instagram-ում հրապարակած տեսաուղերձում ասել է Նավալնին։

Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վերակագնել է առողջությունը և բուժումը կարող է շարունակել նաև Ռուսաստանում։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի ծառաները գործում են սովորականի պես՝ իմ դեմ նոր քրեական գործեր բացելով։ Բայց ինձ չի հետաքրքրում՝ ինչ են պատրաստվում անել ինձ հետ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է, և ես կարոտում եմ այն»,-տեսանյութին կից գրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները