«Համոզված եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք նոր վարչակազմի հետ, որը շատ լավ հասկանում է Ուկրաինային: Համոզված եմ, որ երբ նախագահ Զելենսկին և նախագահ Բայդենը խոսեն և հանդիպեն, նրանց միջև հիանալի կապ կհաստատվի», - ասել է Կուլեբան Observer ինտերնետային հրատարակությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում այս տարի նման հանդիպում անցկացնելու ուղղությամբ:
«Մենք աշխատում ենք ապահովել, որ նրանք հնարավորինս շուտ խոսեն և հանդիպեն: Հենց այդպիսի զրույցների ընթացքում կարելի է ձեռք բերել ռազմավարական համաձայնագրեր և փոխըմբռնում», - հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կիև
Բայդեն