Լեհաստանում կհրատարակվի Հիտլերի «Mein Kampf» գրքի գիտական հրատարակությունը

15:46   13 Հունվար 2021    168

Լեհաստանում լույս կտեսնի Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գրքի գիտական հրատարակությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Rzeczpospolita» հրատարակությանը:

Այս գրքի առաջին քննադատական հրատարակությունը լույս է տեսել Գերմանիայում` 2016 թվականին, այն պատրաստվել է Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի կողմից` Հրեաների գերմանական կենտրոնական խորհրդի համաձայնությամբ:

Հիտլերի` 1942 թվականին լույս տեսած գրքի` քննադատական ներածությամբ և տողատակերով լեհերեն թարգմանության հեղինակը պատմաբան և քաղաքագետ Եվգենիուշ Կրուլն է: Գրքի վրա նա աշխատել է 3 տարի:

«Սկզբում նախատեսվում էր հրատարակել այն Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Այնուամենայնիվ, որոշ գիտնականների բողոքներից հետո ինստիտուտի ղեկավարությունը 2016 թվականին հրաժարվել էր մասնակցել այս նախագծին», - հայտնում է հրատարակչությունը:

Հրատարակչության ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացնում են, որ «Mein Kampf»-ը չի գովազդվի, իսկ դրա գինը «անհասանելի կլինի» զանգվածային լսարանի համար: Գրքի հեղինակը, խոսելով հրատարակության օրինականության մասին, հիշեցրել է, որ Լեհաստանի քրեական օրենսգիրքը «գիտական գործունեությունը չի ենթարկում քրեական պատասխանատվության»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները