Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաջորդ շաբաթվանից Պետդումայի աշխատանքները սկսվում են արդեն լիագումար նիստերի ձևաչափով: Այսօր մենք կքննարկենք, հանդիպում կանցկացնենք խմբակցությունների ղեկավարների հետ, ապա երկուշաբթի խորհրդի շրջանակներում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են աշխատանքի ավելի բաց ձևաչափի փուլային անցմանը: Սա վերաբերում է առաջին հերթին ձեզ, քանի որ ձեր բացակայությունը ազդում է նախաձեռնության վրա», - ասել է Վոլոդինը՝ դիմելով խորհրդարանական լրագրողներին Մամուլի օրվա կապակցությամբ հանդիսավոր մրցանակների հանձնման արարողության ժամանակ:
Նա նշել է, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն ներգրավված են առցանց ձևաչափում՝ հեռախոսի, տեսակապի միջոցով: Երկրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր քաղաքացիներին պաշտպանի կորոնավիրուսից: Այս առնչությամբ պատվաստումներն արդեն իսկ ակտիվորեն ընթանում են Մոսկվայում:
Իր խոսքում Վոլոդինը շեշտել է նաև, որ խորհրդարանական թղթակիցների՝ Պետդումա վերադառնալու հարցը մանրակրկիտ քննարկվելու է, որպեսզի յուրաքանչյուր հրատարակություն ներկայացված լինի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռուսատան