Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Express» պարբերականը։ Մասնագետների կարծիքով, «բրիտանական» մուտացված շտամմով վարակված երեխաների մեծ մասը գանգատվում են հոգնածությունից, շատերը պարզապես ինքնաներփակվում են։ Նորածինների մոտ կարող են լինել հիստերիայի եւ լացի պոռթկումներ։
Բացի այդ, «բրիտանական» մուտացված շտամմով վարակված երեխաների 53 տոկոսի մոտ արձանագրվել է գլխացավ, դիսկոմֆորտային զգացողություն որովայնի հատվածում։ Մասնագետները խորհուրդ են տալիս ծողներին ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա։
Ընդ որում, վարակված երեխաների կեսի մոտ նկատվում է 37 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Առկա է նաեւ կոկորդի ցավ։ Ախտանշանները արձանագրվել են Մեծ Բրիտանիայում մուտացված շտամմով վարակված երեխաների գանգատները հաշվառելով։
Hayatsk.info
Հեշթեգներ:
բրիտանական