Չինաստանում COVID-19-ի պատճառով 18 մլն բնակչությանն արգելվել է դուրս գալ տնից

16:35   13 Հունվար 2021    239

Չինական Շիցզյանչուանգ (Հուբեյ նահանգի վարչական կենտրոն) և Սինգտայ (Հուբեյ նահանգ) քաղաքների բոլոր բնակիչներին կարգադրվել է առաջիկա շաբաթվա ընթացքում չլքել իրենց տները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Արգելափակման մասին որոշումը կայացվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում նահանգում կորոնավիրուսային վարակի COVID-19 վարակի 127 դեպքերի հայտնաբերման կապակցությամբ:

Ըստ «Սինհուա» գործակալության՝ Շիցզյանչուանգի շրջաններից մեկը դասակարգվել է որպես բարձր համաճարակաբանական ռիսկային գոտի, իսկ մնացածը` միջին ռիսկի գոտիներ:

Ընդհանուր առմամբ, Շիցզյանչուանգում ապրում է շուրջ 11 միլիոն մարդ, իսկ Սինթայում (ներառյալ ենթակա շրջանները)` ավելի քան 7 միլիոն մարդ: Իշխանությունները նախատեսում են մինչև փետրվարի 12-ն իրականացնել 50 մլն պատվաստում: Շրջանները Պեկինից 300 կմ հեռավորության վրա են, սակայն իշխանությունները COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար հունվարի 9-ին դադարեցրել են հասարակական տրանսպորտի` ավտոբուսների, տաքսիների և մետրոյի աշխատանքները:

Շրջանի 18 մլն բնակչությանն արգելվել է դուրս գալ տնից: Իսկ վարակված ընտանիքների դռները դրսից փակել են և համապատասխան պիտակներ փակցրել:

Բացի դրանից՝ նշված քաղաքներում իշխանությունները խստացրել են վերահսկողությունը երկաթուղային կայարաններում: Ուղևորներին արգելվում է մուտք գործել կայարան և նստել գնացքներ, ինչպես նաև խորհուրդ է տրվում վերադարձնել տոմսերը:

Շաբաթ՝ հունվարի 9-ին, Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ COVID-19 պատվաստումը անվճար կլինի Չինաստանի բոլոր բնակիչների համար:
Առողջապահության միջազգային կազմակերպության անդամները Չինաստան կժամանեն առաջիկա օրերին: Նրանք կանցնեն պարտադիր երկշաբաթյա կարանտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները