«Կարելի է ասել, որ 30 տարի շարունակված բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Կային բանակցություններ, այցեր, հայտարարություններ, բայց չկար արդյունք: Իսկ դա ագրեսորին (Հայաստանին) թույլ էր տալիս փորձել փոխել օկուպացված տարածքների (Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների) պատմական, մշակութային և կրոնական ծագումը:
Բանակցություններում Հայաստանը միայն մեկ նպատակ էր հետապնդում. բանակցությունները դարձնել մի անվերջ և անօգուտ գործընթաց», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ISESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքիին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ադրբեջանին»:
Իլհամ Ալիևը հայտնել է, որ արդեն սկսվել է Հայաստանի կողմից պատճառված վնասի գնահատման գործընթացը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իլհամ-Ալիև
ISESCO