Կապիտոլիում ներթափանցելու համար մեղադրվող տղամարդն ինքնասպան է եղել

17:06   13 Հունվար 2021    235

Ջորջիայից տղամարդը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ Կապիտոլիումի շենք ներխուժելու համար, ինքնասպանություն է գործել, հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով դատաբժշկական փորձագետների եզրակացությանը:

Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ Կապիտոլիումի գրոհից հետո բերման է ենթարկվել 53-ամյա ֆինանսական խորհրդական Քրիստոֆեր Ս.: Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի տարածք ապօրինի մուտք գործելու, ինչպես նաև պարետային ժամը խախտելու համար:

Ինքը` Քրիստոֆերը, հինգշաբթի դատարանի առջև կանգնելով, իրեն մեղավոր չի ճանաչել երկու մեղադրանքներում: Շաբաթ նրան գտել էին մահացած իր տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կապիտոլի  


Վերնագիրի այլ պիտակները