Իտալիան ցանկանում է արտակարգ դրությունը երկարացնել մինչև մայիս

17:14   13 Հունվար 2021    191

Իտալիայի կառավարությունն առաջարկում է արտակարգ դրությունը երկարացնել մինչ ապրիլի 30-ը, հայտարարել է Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Մենք առաջարկում ենք արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչև ապրիլի 30-ը», - ասել է նախարարը:

Արտակարգ դրության ռեժիմը ներդրվել է մեկ տարի առաջ և երկու անգամ երկարացվել:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 2.303.263 մարդ, ապաքինվել է 1.653.404-ը, մահացել՝ 79.819-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները