Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «lenta.ru» կայքը` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Կիմին զարմացրել է ԿԺԴՀ-ի ռազմական շքերթի նախապատրաստական աշխատանքներին բծախնդրորեն հետևելու մասին Հարավային Կորեայի զինված ուժերի հայտարարությունը: Ըստ նրա, հարևանների կողմից նման ուշադրությունը «օտարի տանը» կատարվող տոնակատարությունների նկատմամբ թշնամանքի բացահայտ դրսևորում է: Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն ընդգծել է, որ Փհենյանը զորավարժություններ կամ փորձարկումներ չի անցկացնում, դրանք միայն արարողություններ են, որոնք կապված են կուսակցության համագումարի հետ:
Կիմը ենթադրել է, որ Սեուլը կարող է վախեցած լինել ռազմական շքերթից, իսկ Հարավային Կորեայի կառավարությանը անվանել է «իսկապես անհասկանալի տարօրինակ ավազակախումբ»:
«Նրանք ամենավատ հիմարներն են, որոնք անգամ կվիրավորվեն, եթե նրանց երկրորդն անվանեն աշխարհում նրանց մեջ, որոնք իրենց հիմարի պես են պահում»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կիմ-Չեն-Ըն