ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները, որպիսի վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին

17:31   13 Հունվար 2021    266

Իրանական Tehran Times պարբերականը հրապարակել է հոդված, որում խոսվում է 2015թ, կնքված միջուկային համաձայնագրի`Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA)՝ Իրանի համար ոչ շահեկան լինելու մասին՝ ընդգծելով, որ Թեհրանի չի շտապում հասնել նրան, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, քանի որ եթե ԱՄՆ-ն գործարքին վերադառնա առանց իր պատժամիջոցների վերացման, ապա դրանից կշահի Վաշինգտոնը, այլ ոչ թե Թեհրանը:

Պարբերականն այս թեմայով հարցազրույցներ է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների հետ՝ քննարկով Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ վերջին զարգացումներն ու ԱՄՆ-ի հնարավոր վերադարձը: Վերոնշյալ պաշտոնյաների թվում են Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ատոմային համաձայնագրի նախկին բանակցող Սաիդ Ջալիլին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքար Սալեհին և Իրանի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար Քամալ Խարազին:

Հարցազրույցների ընդհանուր թեման այն է, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի նկատմամբ իր պատժամիջոցները նախքան համաձայնագրին միանալը, քանի որ եթե ԱՄՆ-ն վերադառնա համաձայնագրին առանց պատժամիջոցների չեղարկման, Իրանը դրանից ոչինչ չի շահի: Ընդհակառակը, ԱՄՆ-ն ևս մեկ անգամ կստանձնի «համաձայնագրի մասնակցի» կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա ԱՄՆ-ին գործարկել իրավական մեխանիզմ:

Խոսքն Իրանի միջուկային համաձայնագրում ներառված իրավական մեխանիզմի մասին է, որը «համաձայնագրի մասնակից պետությանը» թույլ է տալիս վերականգնել ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, եթե վերջինս չպահպանի միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները